GTRPFoundation
ԳործունեությունԾրագրերՆորություններ

Հանդիպում-քննարկում Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա վերաբերյալ

«Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը»  «Հայաստանում Կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ կազմակերպել է հանդիպում-քննարկում Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցում էին 30 ԼԳԲՏՔԻ անձինք Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։

Բացման խոսքով հանդես եկավ Տրանս իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամի գործադիր տնօրեն Կ. Կասյանը, ով ողջունեց բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց մասնակցության համար։

Խորհրդի անդամներ Ս.Ղուկասյանը և Կ.Ավագյանը ներկայացրել են հիմնադրամի գործունեությունը, ընթացիկ և ապագա ծրագրերը, խոսել օրվա մասին։

Օրվա երկրորդ կեսին դասընթացավար Միլենա Աբրահամյանը խոսեց ֆեմինիստական ​​շարժման, կանանց իրավունքների և առկա մարտահրավերների մասին։

Ավարտելով օրը՝ Միլենան պատասխանեց մասնակիցների հարցերին։

Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ քննարկում տրանսգենդեր ակտիվիստների մասնակցությամբ։

Տրանս իրավունքների պաշտպանության համաշխարհային հիմնադրամի ողջ թիմը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլորրին ովքեր ներկա են եղել՝ իրենց մասնակցության և մեզ հետ իրենց պատմությունները կիսելու համար:

Շնորհավոր Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը: