GTRPFoundation
ԾրագրերՆորություններ

Միջազգային տրանս հիմնադրամի (ITF) կողմից ֆինանսական աջակցություն

Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը ուրախ է հայտնել մեկ տարի տևողությամբ նոր ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրն իրականացվելու է International trans fund (ITF) Միջազգային տրանս հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրը նպաստելու է Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամի ռեսուրսների և ճանաչելիության բարձրացմանը,կարողությունների զարգացմանը և կայունությանը։
Ծրագրի արդյունքում Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը կմշակի մի շարք քաղաքականություններ,կվերանայվի հիմնադրամի 3 տարվա ռազմավարությունը և կիրականացվի տեղեկատվական և կրթական հանդիպումներ և սեմինարներ։

Շնորհակալություն միջազգային տրանս հիմնադրամին աջակցության և վստահության համար։