Երեքշաբթի օրը՝ մարտի 18-ին, Հունգարիայի Խորհրդարանն ընդունեց մինչ օրս ԼԳԲՏԻՔ+ համայնքի դեմ օրենսդրության ամենասաստիկ ակտերից մեկը: 136-27 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենսդիրները հավանություն տվեցին ԼԳԲՏԻՔ+ հպարտության շքերթների և միջոցառումների համապետական արգելքին: Օրենքը նաև իշխանություններին տալիս է լայնածավալ լիազորություններ՝ կիրառելու դեմքի ճանաչման ծրագրակազմ՝ բացահայտելու այս հավաքույթներին մասնակցող անձանց ինքնությունը՝ հետագայում վախեցնելով և մեկուսացնելով ԼԳԲՏՔ+ համայնքի տվյալ ներկայացուցիչներին:
Օրենսդրությունը, որին աջակցում են վարչապետ Վիկտոր Օրբանի ազգայնական-պոպուլիստական «Ֆիդես» կուսակցությունը և նրանց կոալիցիոն գործընկերները՝ Քրիստոնեա-դեմոկրատները, արագացված ընթացակարգով անցավ խորհրդարան: Ժողովրդավարական բանավեճի նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով՝ օրենքը ներկայացվեց երկուշաբթի օրը և ընդունվեց 24 ժամից էլ քիչ ժամանակահատվածում:
Ի պատասխան՝ հազարավոր հունգարացիներ դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի մոտ՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ՝ նախքան Դանուբ գետի վրայով Մարգարետ կամրջի շրջափակումը: Չնայած ոստիկանության հրամաններին՝ ցրվելու մասին, նրանք մնացին իրենց դիրքերում ի ցույց դնելով իրենց խիզախությունը աճող ավտորիտարիզմի պայմաններում:
Բայց Հունգարիայի գործողությունները առանց ազդեցության չեն մնա.
Anti-LGBTQ+ օրենսդրության դոմինոյի էֆեկտը
Երբ կառավարություններն ընդունում են խտրական օրենքներ, որոնք ուղղված են ԼԳԲՏԻՔ+ մարդկանց, այլ ռեժիմները հաճախ ուշադրություն են դարձնում և նմանատիպ քայլեր ձեռնարկում: Այս դոմինոյի էֆեկտը նորություն չէ։ Մենք դրա ականատեսը եղանք 2013-ին, երբ Ռուսաստանը ընդունեց իր տխրահռչակ «գեյերի քարոզչության» օրենքը՝ արգելելով անչափահասների հետ «ոչ ավանդական» հարաբերությունների խթանումը: Շատ չանցած Վրաստանը ընդունեց նմանատիպ օրենք, որին հաջորդեցին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի քանի այլ պետություններ:
Ռուսաստանի օրենքը դարձավ մոդել ռեպրեսիվ ռեժիմների համար, որոնք ձգտում են վերահսկել և մարգինալացնել ԼԳԲՏՔ+ համայնքը՝ միաժամանակ ժողովրդին շեղելով ներքին ճգնաժամերից և ամրապնդելով իրենց քաղաքական իշխանությունը: Այս օրենքները հաճախ ԼԳԲՏԻՔ+ մարդկանց ներկայացնում են որպես ավանդական արժեքների սպառնալիք՝ օգտագործելով նրանց որպես քավության նոխազ՝ արդարացնելու ավտորիտար բռնաճնշումները:
Այսօր Հունգարիայում Հպարտության միջոցառումների արգելքը կարող է առաջացնել հակա-ԼԳԲՏԻՔ+ օրենսդրության հերթական ալիքը ողջ տարածաշրջանում: Նմանատիպ քաղաքական մթնոլորտ ունեցող երկրները Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում կարող են հետևել Հունգարիայի օրինակին, որոնք քաջալերված են Օրբանի ունակությամբ՝ ընդունելու նման ռեպրեսիվ օրենքներ, առանց վատ հետևանքների:
Ինչու է դա կարևոր մեր տարածաշրջանի համար
Արևելյան Եվրոպան, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասն արդեն իսկ խտրական վայրեր են ԼԳԲՏԻՔ+ մարդկանց համար: Այս երկրներից շատերում սոցիալական խարանը, քաղաքական քավության նոխազը և բռնի խտրականությունը ամենօրյա իրողություններ են: Իրավական պաշտպանությունները հաճախ նվազագույն են կամ բացակայում են, և կառավարությունները սովորաբար անտեսում են, կամ նույնիսկ քաջալերում են համայնքի հանդեպ չարաշահումները և ոտնձգությունները:
Հունգարիայի արգելքը հստակ ազդանշան է ուղարկում. ռեպրեսիվ կառավարությունները կարող են անպատիժ գործել: Եթե միջազգային հանրությունը չգործի, մենք կարող ենք տեսնել օրենքների նոր ալիք, որոնք արգելում են հպարտության երթերը և քրեականացնում “քարոզչությունը” ողջ տարածաշրջանում: Այս օրենքները ոչ միայն լռեցնում են ԼԳԲՏԻՔ+ մարդկան այլև դրանք վտանգում են նրանց կյանքը, խորացնում անհավասարությունը և խարխլում ժողովրդավարությունը:
Միջազգային հանրության դերը
Միջազգային հանրությունը չի կարող լռել. Մենք տեսել ենք նախկինում, թե ինչպես կոլեկտիվ գործողություններն ու շահերի պաշտպանությունը կարող են փոխել իրողությունները: Երբ կառավարություններն ընդունում են հակա-ԼԳԲՏԻՔ+ օրենքներ, շատ կարևոր է, որ իրավապաշտպան կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության խմբերը և համայնքի համախոհերը ամբողջ աշխարհում բարձրաձայնեն խնդրի մասին:
Պատժամիջոցները, դիվանագիտական ճնշումները և զանգվածային շարժումները կարող են օգնել վիճարկել այս օրենքները: Բայց ժամանակն էական գործոն է: Ամեն օրը առանց դիմադրության, դժվարացնում է հասցված վնասը շտկելը:
Մեր դիրքորոշումը
ՏԱՊ հիմնադրամը խստորեն դատապարտում է Հունգարիայի վերջին ռեպրեսիվ քայլը ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքների դեմ։ Մենք անսասան աջակցություն ենք հայտնում Հունգարիայի ԼԳԲՏԻՔ+ համայնքիներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր դիմադրում են տարածաշրջանում ավտորիտարիզմի աճող ալիքին։
Մենք կոչ ենք անում աշխարհի ղեկավարներին, կազմակերպություններին և համախոհներին հանդես գալ Հունգարիայի կողմից Հպարտության միջոցառումների արգելման դեմ և հրատապ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նմանատիպ օրենքների տարածումը հարևան երկրներում:
Մարդու իրավունքները համընդհանուր են. ԼԳԲՏԻՔ+ իրավունքները մարդու իրավունքներ են։ Եվ մենք պետք է պաշտպանենք նրանց՝ ամենուր:

