Անցած ամիսների ընթացքում Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը (Global Foundation for Trans Rights Protection – GTRP) իրականացրեց հզորացման աշխատարանների շարք տրանս և ոչ բինար մարդկանց համար՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։
Աշխատարանների նպատակն էր նպաստել մասնակիցների իրազեկվածության բարձրացմանը ընտրական իրավունքների, ընտրողների գրանցման, ընտրություններին անվտանգ մասնակցության և համայնքային շահերի պաշտպանության վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում քննարկվեցին նաև ներառականության խթանման, ատելության խոսքին արձագանքելու և քաղաքացիական կյանքում առավել ակտիվ ու անվտանգ ներգրավվածության թեմաներ։
Աշխատարաններին մասնակցեցին 90 տրանս և ոչ բինար անձինք, ովքեր հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, փոխանակելու փորձառություններ և քննարկելու իրենց համայնքներում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ Հանդիպումները նաև կարևոր հարթակ դարձան մասնակիցների միջև փոխադարձ աջակցության, համագործակցության և համայնքային կապերի ամրապնդման համար։
GTRP-ն շարունակելու է իրականացնել նախաձեռնություններ, որոնք նպաստում են տրանս և ոչ բինար մարդկանց իրավունքների պաշտպանությանը, կարողությունների զարգացմանը և հանրային կյանքում լիարժեք, անվտանգ ու հավասար մասնակցությանը։

