
Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը (Global Foundation for Trans Rights Protection – GTRP) հիմնադրվել է 2020 թվականին՝ որպես Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի առաջին տրանս հիմնադրամը։ Այն ստեղծվել է հայ տրանս և սեքս աշխատող ակտիվիստների կողմից՝ նպաստելու տրանս անձանց, սեքս աշխատող համայնքի, ակտիվիստների և տրանս շարժման հզորացմանը տարածաշրջանում։
GTRP-ն իրականացնում է հետազոտություններ, համայնքային հանդիպումներ, կարողությունների զարգացման ծրագրեր, շահերի պաշտպանության նախաձեռնություններ և համագործակցություն տեղական ու միջազգային գործընկերների հետ։ Հիմնադրամն աջակցում է տրանս և սեքս աշխատող համայնքների առաջնորդությանը, խթանում է մարդու իրավունքների պաշտպանությունը և նպաստում ավելի անվտանգ, ներառական ու հավասար հասարակության ձևավորմանը։
Հիմնադրամի գործունեության հիմքում համայնքահեն մոտեցումն է. GTRP-ի թիմը բաղկացած է փորձառու տրանս և սեքս աշխատող ակտիվիստներից, որոնք երկար տարիներ ներգրավված են եղել տարածաշրջանային շարժումներում և շարունակում են ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանի համայնքների և կազմակերպությունների միջև։

