Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը, «Urgent Action» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կազմակերպել է «Քաղաքացիական իրավունքները հանուն բնապահպանական և կլիմայական արդարադատության» ակադեմիա ԼԳԲՏՔԻ անձանց և նրանց դաշնակիցների համար, որին մասնակցել են մայրաքաղաք Երևանից և Հայաստանի այլ մարզերից:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.
Ռեսուրսների խելամիտ օգտագործում և պաշտպանություն վտանգավոր թափոններից:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.
Ռեսուրսների խելամիտ օգտագործում և պաշտպանություն վտանգավոր թափոններից:
Էկոլոգիական միջավայրի ստեղծում.
Աղբի տեսակավորում և թափոններ.
Ինքնախնամք և կոլեկտիվ խնամք.
ԼԳԲՏԻԿ անձանց դերը շրջակա միջավայրի պաշտպանության և գենդերային արդարության հաստատման գործում.
Շահերի պաշտպանության և ռազմավարական հաղորդակցման հմտություններ:
Դասընթացի բացումն իրականացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Կուկա Կասյանը, ով խոսեց հիմնադրամի նպատակների ու անելիքների մասին։
Մասնագետները թե՛ անհատական, թե՛ խմբային աշխատանքի և վարժությունների միջոցով մասնակիցներին տվեցին երկարատև գիտելիքներ
Ակադեմիայի արդյունքում քսան ԼԳԲՏՔ անձ և դաշնակիցներ գիտելիքներ ձեռք բերեցին շրջակա միջավայրի պահպանության, թափոնների տեսակավորման, ռեսուրսների պատասխանատու օգտագործման և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ:
Դասընթացն ուղեկցվել է բուռն քննարկումներով։ Կազմակերպվեցին մի շարք հետաքրքիր և ուսուցողական խաղեր շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիայի և այլ թեմաներով։ Մասնակիցներն իրենց բոլոր հարցերը տվեցին փորձագետներին և ստացան բավարար պատասխաններ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աղբահանության, ծառատունկի աշխատանքներ իրականացնել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում, պատրաստել սոցիալական տեսահոլովակ և պաստառներ։











