Մենք ուրախ ենք տեղեկացնել մեր հետևորդներին, աջակիցներին, որ «Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամ» — ը դարձել է TGEU-ի անդամ:
Որպես տարածաշրջանում առաջին և միակ հիմնադրամը, որն ուղղված է տրանս խնդիրների լուծմանը, մենք բարձր ենք գնահատում միջազգային համագործակցությունները, որոնք ամրապնդում են տրանս շարժումը։
Շուտով, երբ մենք արագ ընդլայնենք մեր աշխատանքի շրջանակը, Հիմնադրամն ինքը կունենա անդամակցության հայտ, որին կարող են միանալ տրանց և ԼԳԲԻՔ կազմակերպությունները, անկախ ակտիվիստները, հիմնադրամները Հարավային Կովկասից, Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից:
Հարգանքներով և մեր անսահման երախտագիտությամբ մեր բոլոր աջակիցներին:


