Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը սկսում է կարողությունների զարգացման երեք ամսյա ծրագիր։ Սույն ծրագիրը թվով երկրորդ ծրագիրն է, որն իրականացվում է “Հայաստանում կանանց հիմնադրամի” ֆինանսական աջակցությամբ։ Շնորհակալ ենք շարունակական համագործակցության և տրանս համայնքի բարեկեցության զարգացման գործընթացում մեզ աջակցելու համար։
Հիմնական Շեշտադրումները՝
Եռօրյա Դասընթաց: Մենք իրականացրել ենք դասընթաց մեր աշխատակիցների, խորհրդի անդամների և կամավորների համար, որը ներառել է կառավարման, ֆինանսական հաղորդակցման և դրամաշնորհների կառավարման թեմաները:
Նոր Կայքէջ: Ստեղծվել է նոր, օգտակար կայքէջ, որը նպատակ ունի բարելավել տեղեկությունների տարածումը և առցանց շփումը:
Սոցիալական Մեդիայի Շտկումներ: Բարելավվել են սոցիալական մեդիայի ռազմավարությունները՝ մեր համայնքի հետ կապը ավելի լավ ուժեղացնելու և ներգրավվածությունը բարձրացնելու համար:


