GTRPFoundation
Նորություններ

Տոնում ենք գործընկերությունը. «Իրավունքի կողմ» ՀԿ -ի 8-րդ տարեդարձը

2024 թվականի հունվարի 25-ին, Տրանս Անձանց Իրավունքների Պաշտպանության Գլոբալ Հիմնադրամի աշխատանքային թիմը և Հոգեբարձուների խորհուրդը ներկա գտնվեցին Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ի թիմը ներկայացրեց իրենց կողմից կատարված տպավորիչ հետազոտական աշխատանը, որը առնչվում էր ընտանեկան բռնությանը ԼԳԲՏԻՔ+ համայնքի նկատմամբ։ Ավելին, այս միջոցառմանը նաեւ նշվեց Իրավունքի Կողմ ԻՀԿ-ի 8-րդ տարեդարձը։ Իրավունքի Կողմ ԻՀԿ-ի ներկայությունը Հայաստանում մատնանշում է տրանս անձանց տոկունությունը իրենց իրավունքների պաշտպանության հարցում։ Մենք խորապես գնահատում ենք մեր համագործակցությունը այս կազմակերպության հետ։