Ծրագրի սկիզբ: 08.08.2023
Ծրագրի ավարտ: 01.10.2023
«Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը» «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ենթադրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Տրանս սեքս աշխատողների իրազեկության բարձրացում՝ հանուն ապահով և ներդաշնակ կյանք ունենալու» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում 2023 թվականի օգոստոսին «Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը» կազմակերպել է սեմինար, որին մասնակցում էին 15 տրանս սեքս աշխատողներ Երևանից և ՀՀ մարզերից: Սեմինարը նվիրված էր Հայաստանում սեքս աշխատողների անվտանգության և բարեկեցության ապահովման հիմնահարցերի քննարկմանը։
Մեծ պատիվ է արտահայտել մեր խորին շնորհակալությունը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝ սեմինարի անցկացման համար անհրաժեշտ ապահով տարածք տրամադրելու, ինչպես նաև «Կարմիր Հովանոց հիմնադրամ» — ին՝ Հայաստանում և տարածաշրջանում սեքս աշխատողների իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված անխոնջ ջանքերի համար։

