GTRPFoundation
Без рубрикиՆորություններ

ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամ»-ն (GTRP Foundation)հրավիրում է համապատասխան փորձ ունեցող անհատներին և/կամ ծառայություն մատուցողներին ներկայացնել գնային առաջարկ՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում նախատեսվող երեք աշխատաժողովների լոգիստիկ ծառայությունների կազմակերպման համար։

Մասնակիցների նախատեսվող ընդհանուր թիվը՝ 25–30 մասնակից յուրաքանչյուր աշխատաժողովում։

Ծառայությունը պետք է ներառի՝ աշխատաժողովների անցկացման համար համապատասխան տարածքների ապահովում, մասնակիցների սննդի կազմակերպում, անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանների ապահովում, ինչպես նաև մասնակիցների տրանսպորտային աջակցության կազմակերպում։

Գնային առաջարկում անհրաժեշտ է ներկայացնել ծառայությունների մանրամասն նկարագրությունը և արժեքները՝ առանձին նշելով տարածքի, սննդի, տրանսպորտի և այլ անհրաժեշտ լոգիստիկ ծառայությունների արժեքները։

Ընտրության ընթացքում հաշվի կառնվեն առաջարկվող գինը, ծառայությունների ամբողջականությունը, համապատասխան փորձը, կազմակերպչական կարողությունները, ինչպես նաև մասնակիցների անվտանգության, գաղտնիության և հարմարավետության ապահովման հնարավորությունը։

Գնային առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 31 մարտի 2026 թ., ժամը 00:00՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

[email protected]

Էլեկտրոնային նամակի թեմայում խնդրում ենք նշել՝
«Գնային առաջարկ – Empowerment Workshops Logistics»

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նույն էլեկտրոնային հասցեով։

Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամ (GTRP Foundation)