Հրավեր՝ ռազմավարական պլանավորման աշխատաժողովի կազմակերպման ծառայությունների գնային առաջարկ ներկայացնելու համար
Մրցույթի ծածկագիր՝ GTRP-PO-30/08/2026-01
Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը հայտարարում է գնային առաջարկների ընդունում՝ Հիմնադրամի թիմի համար նախատեսված ռազմավարական պլանավորման աշխատաժողովի կազմակերպմանն առնչվող հյուրանոցային և միջոցառումների սպասարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Աշխատաժողովի ընդհանուր նկարագիրը
Աշխատաժողովը նախատեսված է 10 անձի մասնակցությամբ և կազմակերպվելու է 2026 թվականի սեպտեմբերի 2–5-ը։
Մասնակիցների ժամանումը նախատեսվում է սեպտեմբերի 2-ին, իսկ մեկնումը՝ սեպտեմբերի 5-ին։
Անհրաժեշտ ծառայությունները
Հիմնադրամը դիտարկում է այն առաջարկները, որոնք հնարավորություն կտան մեկ փաթեթի շրջանակում կամ փոխկապակցված ծառայությունների միջոցով ապահովել միջոցառման կազմակերպումը։
Մասնավորապես անհրաժեշտ է ապահովել՝
- 10 մասնակցի կեցություն սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 5-ը, (3 գիշեր)
- աշխատանքային հանդիպումների համար հարմար և առանձնացված դահլիճ,
- աշխատաժողովի օրերի ընթացքում մասնակիցների սնունդ և սուրճի ընդմիջումներ,
- մասնակիցների երկողմանի փոխադրում,
- աշխատանքային գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և կայուն ինտերնետ կապ։
Դահլիճը պետք է հնարավորություն տա կազմակերպելու ինչպես ընդհանուր քննարկումներ, այնպես էլ խմբային աշխատանքներ։
Ի՞նչ պետք է ներառի առաջարկը
Համեմատելի և թափանցիկ գնահատում իրականացնելու նպատակով խնդրում ենք գնային առաջարկում առանձին ներկայացնել՝
- կեցության առաջարկվող տարբերակը և արժեքը,
- սենյակների տեսակը և քանակը,
- սննդի և սուրճի ընդմիջումների առաջարկվող տարբերակներն ու արժեքները,
- դահլիճի օրական արժեքը և տրամադրվող պայմանները,
- առաջարկի մեջ ներառված տեխնիկական միջոցները,
- փոխադրման ծառայության արժեքը, եթե այն առաջարկվում է,
- այլ լրացուցիչ ծառայությունները և դրանց արժեքները,
- ամբողջ փաթեթի վերջնական արժեքը։
Ներկայացված գները պետք է ներառեն կիրառելի հարկերը և պարտադիր վճարները։ Խնդրում ենք նաև նշել վճարման պայմանները և առաջարկի գործողության ժամկետը։
Ծառայություն մատուցողին ներկայացվող պահանջները
Հիմնադրամը նախապատվություն կտա այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն հյուրանոցային կամ միջոցառումների սպասարկման համապատասխան փորձ և կարող են ապահովել առաջարկվող ծառայությունների պատշաճ որակն ու ժամանակին մատուցումը։
Ծառայություն մատուցողը պետք է ունենա գործունեության համար անհրաժեշտ գրանցում և հարկային կարգավիճակ։
Հիմնադրամի գործունեության բնույթից ելնելով՝ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս անվտանգ, հարգալից և խտրականությունից զերծ միջավայրի ապահովմանը։ Ընտրված ծառայություն մատուցողից ակնկալվում է հավասար և արժանապատիվ վերաբերմունք բոլոր մասնակիցների նկատմամբ՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից կամ արտահայտումից և այլ անձնական հատկանիշներից։
Առաջարկների ընտրությունը
Առաջարկները դիտարկելիս Հիմնադրամը հաշվի կառնի ոչ միայն ընդհանուր գինը, այլև՝
- առաջարկի համապատասխանությունը միջոցառման պահանջներին,
- կեցության և աշխատանքային պայմանների որակը,
- առաջարկվող ծառայությունների ամբողջականությունը,
- ծառայություն մատուցողի համապատասխան փորձը,
- անվտանգության և ներառական միջավայրի ապահովման հնարավորությունը,
- գնի և առաջարկվող ծառայությունների որակի հարաբերակցությունը։
Հիմնադրամը պարտավորված չէ ընտրել նվազագույն գին առաջարկած մասնակցին և կարող է չընտրել որևէ առաջարկ, եթե ներկայացված տարբերակները չեն համապատասխանում միջոցառման պահանջներին կամ հասանելի ֆինանսական միջոցներին։
Առաջարկների ներկայացում
Գնային առաջարկը խնդրում ենք ուղարկել՝ [email protected] հասցեին։
Նամակի թեմայում խնդրում ենք նշել՝
«Ռազմավարական պլանավորման աշխատաժողով – գնային առաջարկ»։
Առաջարկների ընդունման վերջնաժամկետն է՝ օգոստոսի 31-ը 2026 թ., ժամը 13։00-ն։
Հարցերի կամ լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ՝
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս՝ +37494090203
Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամ

